Ամանորյա բարեգործական տոնավաճառ Թբիլիսիում

29 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 29-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վրաստանի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցի նախասրահում կազմակերպված «Ամանորյա տարեկան ձմեռային տոնավաճառ 2014» բարեգործական հերթական միջոցառմանը:

Ձեռնարկին մասնակցում էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները, տարբեր տեղական կազմակերպություններ, բազմաթիվ հյուրեր:

Բարեգործական նպատակներով անցկացվող միջոցառմանը հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, ձեռքի աշխատանքներ, հայկական արտադրության ապրանքներ և խոհանոցի նմուշներ:

Վաճառքից առաջացած միջոցները դեսպանությունը տրամադրելու է Վրաստանի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից այս տարվա համար սահմանված բարեգործական նախաձեռնությանը: 

Տպել էջը