Մշակութային միջոցառում Վիեննայում

21 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդես, որին ներկայացված էին Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի հավաքածուում ընդգրկված հայաստանցի ժամանակակից արվեստագետների գեղանկարները:

Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայում ՀՀ դեսպանության կողմից` համագործակցությամբ Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի տնօրինության: Ձեռնարկին մասնակցում էին Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Ավստրիայի մայրաքաղաքի գեղանկարչական պատկերասրահների, արվեստագիտական շրջանների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Հայ ժամանակակից արվեստի ուղղությունների մասին ելույթ ունեցավ պատկերասրահի հիմնադիր և տնօրեն Արամ Սարգսյանը:

Միջոցառումն ուղեկցվում էր վիեննաբնակ հայ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի ջազային կատարումներով: 

Տպել էջը