Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի արտգործնախարարությունների միջև

14 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, դանիական կողմից` ԱԳՆ Եվրոպական Հարևանության վարչության պետ Ուֆֆե Բալսլևը:

Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նույն օրը դանիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին: 

Տպել էջը