Դեսպան Այվազյանի հանդիպումը Լիտվայի արդարադատության նախարարի հետ

13 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 13-ին Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսն ընդունեց Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին:

Կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ և կարևորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հաստատել փոխգործակցության օրակարգն ու հաճախակիացնել փոխայցելությունները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հաարաբերություններին՝ նախարար Բեռնատոնիսը հաստատեց փոխշահավետ համագործակցության կարևորությունը և բարձր գնահատեց բարեփոխումների շարունակական իրականացման Հայաստանի հանձնառությունը:

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

Տպել էջը