Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

12 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 12-ին Քուվեյթի բարձրագույն կրթության և դաստիարակության նախարար Բադր Ալ-Այիսան ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Քուվեյթի միջև բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կողմերը կարևորեցին այս ոլորտում արձանագրված առաջընթացը և պատրաստակամություն հայտնեցին այն առավել խորացնելու և խթանելու:

Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ միջբուհական համագործակցության մակարդակին և փոխանցեց այն ավելի բազմաշերտ և ընդգրկուն դարձնելու հայկական կողմի նպատակադրվածությունը: Դեսպանը նախարար Ալ-Այիսային ծանոթացրեց Հայաստանի բուհական համակարգին և դասավանդման մեթոդաբանությանը, կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և արձանագրված ձեռքբերումներին:

Անդրադարձ կատարվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչի կապակցությամբ արդյունավետ և հեռանկարային համարվեց փոխայցելությունների ակտիվացումն ու քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի շուտափույթ ստորագրումը: 

Տպել էջը