Հեռուստակամուրջ ՀՀ ԱԳՆ-ում` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար
11 նոյեմբերի, 2014Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 10-14-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունեց և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունը և ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին և նրանց ընտանիքների անդամներին:
Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան, Քեթրին Լիչը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները: