Հայաստանը մասնակցեց Հավանայի միջազգային 32-րդ ցուցահանդեսին

08 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 2-ից 8-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացվեց Հավանայի միջազգային 32-րդ ցուցահանդեսը, որին, Մեքսիկայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, այս տարի առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունը` ներկայացված հայրենական արտադրանքի պարենային ապրանքների լայն տեսականիով:

Հանդիսանալով Կարիբյան և Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի խոշորագույն տնտեսական ստուգատեսերից մեկը` Հավանայի առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը 2014թ. արձանագրեց մասնակիցների ռեկորդային թիվ՝ աշխարհի 60-ից ավելի երկրներից:

Հայաստանի տաղավարը դարձավ առավել այցելվածներից մեկը և արժանացավ Կուբայի Առևտրի պալատի բարձր գնահատականին` լայնորեն լուսաբանվելով տեղական մամուլի կողմից: 

Տպել էջը