Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի հետ

07 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 7-ին Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարար Ջըբրան Բասիլն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:

Բարձր գնահատելով երկու երկրների ներկա բարեկամական հարաբերությունների մակարդակը` կողմերը շեշտեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Ընդգծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը:

Քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվեց լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման և հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործում:  

Տպել էջը