Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

03 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 3-ին Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սաբիհն ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիները:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների միջև առկա երկկողմ փոխգործակցության մակարդակից` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի խորացնել համապատասխան գերատեսչությունների միջև շփումներն ու նպաստել միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը:

Կողմերը կարևորեցին սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը: Ընդգծվեց փոխայցելությունների հաճախակիացման կարևորությունը: 

Տպել էջը