Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ
27 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 27-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մարիան Յուրեչկայի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ անտառաբուծության և անտառապահության, անասնապահության և ագրարային կրթության ոլորտներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքները ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ:
Չեխական կողմը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել այդ երկրի ընկերությունների կողմից Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունը: