Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի հետ
24 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպեց Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեի հետ:
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայկական և վրացական սփյուռքի հիմնախնդիրներին:
Դեսպան Վարդանյանը հատկապես կարևորեց սփյուռքի հետ կապերի ամրապնդման և հայրենադարձության ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Կողմերն ընդգծեցին տվյալ ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման և առավել սերտ գործակցության կարևորությունը:
Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանի սփյուռքի հարցերի պետնախարարության միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխգործակցության նոր հեռանկարների վերաբերյալ: