Խաչքարի օծման արարողություն Սանկտ-Պետերբուրգում
24 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխվոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը հանդիպում ունեցան Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովայի և ադմինիստրացիայի աշխատակիցների հետ:
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Վասիլեօստրովսկու և Արաբկիր վարչական շրջանների գործարար և մշակութային խնդիրներ պարունակող հարցեր:
Այնուհետև, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:
Արարողությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, Վասիլեօստրովսկի շրջանի բնակիչներ և դպրոցականներ:
Բացման խոսքով հանդես եկան Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորեց քաղաքի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները, և նշեց, որ խաչքարի բացումը հերթական ապացույցն է երկու քաղաքների` տարեցտարի ամրապնդվող բարեկամության: