Դեսպան Այվազյանի հանդիպումը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

17 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ և կարևորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը, փոխայցելությունների իրականացումը:

Մտքեր փոխանակվեցին երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային հարցերի շուրջ:

Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Տպել էջը