Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

13 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 13-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքի և սոցիալական բնագավառներում երկու պետությունների միջև համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել պայմանագրային դաշտը, մասնավորապես բանակցություններ սկսել երկու երկրներում բնակվող անձանց կենսաթոշակների և սոցիալական այլ վճարումների սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ:

Նշյալ համաձայնագիրը կհստակեցնի կենսաթոշակների հաշվարկի, այդ թվում դրանում՝ մյուս երկրում ունեցած աշխատանքային ստաժը ներառելու կարգը: 

Տպել էջը