Մալթայի առաջին դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

13 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 13-ին ՀՀ-ում Մալթայի առաջին դեսպան Պյեռ Կլիվ Ագյուսը (նստավայրը` Վարշավա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Շնորհավորելով դեսպան Ագյուսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Կարեն Նազարյանը ողջունեց ՀՀ-ում դեսպան հավատարմագրելու Մալթայի կառավարության որոշումը եւ վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Մալթայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` փոխայցելությունների, քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով: Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:

Տպել էջը