ՀՀ և ՉԺՀ միջև «ՀՀ Հանրային հեռուստաընկերության զարգացման» ծրագրի իրականացման հետազոտության վերաբերյալ փոխանակման նամակների ստորագրում

24 սեպտեմբերի, 2014

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունը ստորագրեցին փոխանակման նամակներ, համաձայն որի՝ «ՀՀ Հանրային հեռուստաընկերության զարգացման» ծրագրի հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստան կժամանի աշխատանքային խումբ: Դրանով կմեկնարկի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ծրագրի գործընթացը:

Տպել էջը