ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն Լոնդոնում

23 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության հովանու հերքո:

Ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջուjնի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին:

Այնուհետև կայացավ համերգ, որին հրավիրված էր հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանը: Ելույթ ունեցավ նաև համայնքային «Աղթամար» պարի համույթը:

Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և այլ հյուրեր:

Տպել էջը