Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ
17 սեպտեմբերի, 2014Սեպտեմբերի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղիները:
Ընդգծվեց գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը:
Մտքեր փոխանակվեցին առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ: