ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Ժնևում

16 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 15-16-ը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Ժնևում ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրնական Ասիայի տարածաշրջանային զարգացման խմբի (R-UNDG) կողմից կազմակերպված «Հետ-2015 զարգացման օրակարգի մշտադիտարկումը և հաշվետվողականությունը տարածաշրջանային մակարդակով» նախարարական խորհրդակցությանը:

Նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիս Բախի հետ` քննարկելով հանձնաժողովի ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները:

Աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ բարձագույն հանձնակատար Զեյդ Ռա’ադ Ալ Հուսեյնի հետ:

Շնորհավորելով վերջինիս նոր առաքելության ստանձնման կապակցությամբ` նախարարի տեղակալը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու և խորացնելու համագործակցությունը Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ:

Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հետագա զարգացման հարցերը: 

Տպել էջը