Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

16 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:

Հանիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը և տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:

Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը: 

Տպել էջը