Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի բարձրագույն կրթության նախարարի հետ
11 սեպտեմբերի, 2014Սեպտեմբերի 8-11-ը Հորդանան այցի շրջանակում Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս) հանդիպում ունեցավ Հորդանանի բարձրագույն կրթության նախարար Ամին Մահմուդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Հորդանանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հետ կապված հարցերի շրջանակ: Երկուստեք ընդգծվեց երկու երկրների միջև ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում ուսանողների փոխանակման գործընթացի կարևորությունը:
Քննարկվեցին նաև առաջիկայում Հորդանանի բարձրագույն կրթության նախարարի` Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր։