Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման ու բազմամշակութայնության հարցերով նախարարի հետ
28 օգոստոսի, 2014Օգոստոսի 26-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիի հետ:
Կարևորելով տարբեր աստիճանի փոխայցելությունների դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձան նախարար Քենիի՝ հուլիսին Հայաստան կատարած այցի արդյունքներին:
Հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ կանադական առևտրատնտեսական կապերի վերաբերյալ: