Դեսպան Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տարեկան նստաշրջանին
08 օգոստոսի, 20142014թ. oգոստոսի 4-8-ը ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
Հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները տնտեսության արդիականացման, երկրի մրցունակության բարձրացման և գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործընթացում: Նա խոսեց աղքատության դեմ պայքարի, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրականացման խնդիրների մասին:
Նստաշրջանի շրջանակներում դեսպան Սարգսյանի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, UNESCAP-ի գործադիր քարտուղար տիկին Շամշադ Ախթարի միջև տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության ակտիվացման և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: