Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին

01 հուլիսի, 2014

Հուլիսի 1-ին Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդունեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին և խմբի բյուրոյի պատվիրակությանը:

Աբդու Դիուֆը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի գործող մարմինների աջակցությունը հայտնեց խմբի նախագահին՝ Ֆրանսիայի տարածքում Ֆրանկոֆոնիայի և վերջինիս արժեքների խրախուսման օգտին ֆրանկոֆոն դեսպանների հանձնառության համար:

Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և Քրիստիան Տեր-Ստեփանյանը վերահաստատեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների ընդհանուր շահերը՝ նպատակ հետապնդելով ներկայացնել Ֆրանկոֆոնիայի բազմազանությունը և համախմբել ֆրանսիական հասարակական կարծիքը Ֆրանկոֆոնիայի գործունեության և նպատակների շուրջ: 

Տպել էջը