Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի հանդիպումը Ֆրանսիայի Զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղարի հետ
20 հունիսի, 2014Հունիսի 20-ին Ֆրանսիայի Զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար տիկին Անիկ Ժիրարդենն ընդունեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին և խմբի բյուրոյի անդամներին:
Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի ծավալած գործունեությունը՝ ուղղված ֆրանսիական քաղաքներում և շրջաններում ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսմանը:
Տիկին Ժիրարդեն ողջունեց խմբի ստեղծումը և հայտնեց իր աջակցությունը ձեռնարկվող նախաձեռնություններին։ Նա նաև ցանկություն արտահայտեց համագործակցելու ֆրանկոֆոն դեսպանների խմբի հետ` նոյեմբերին Դաքարում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համատեքստում։