ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ հանդիպմանը

19 հունիսի, 2014

Հունիսի 19-ին Վառնայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները: Հանդիպման նախօրեին` հունիսի 17-18-ը, կայացավ նաև ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:

Նախարարների խորհրդի 30-րդ հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ:

ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհուրդը հաստատեց նաև հայ դիվանագետի նշանակումը Ստամբուլում տեղակայված կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարությունում:

ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին: 

Տպել էջը