Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև

12 հունիսի, 2014

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից` Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:  

Տպել էջը