Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆիլիպինների նախագահին

10 հունիսի, 2014

Հունիսի 10-ին հանդիսավոր պայմաններում Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինո Երրորդին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներով փոխայցելությունների, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Ֆիլիպինների նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Վարդանյանի հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։

Տպել էջը