Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները

22 մայիսի, 2014

 Մայիսի 22-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Ալ-Սուբեյհի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում երկկողմ համագործակցության խթանման հնարավորությունները: Նախարարը ներկայացրեց իր իրավասության ոլորտում ընթացող բարեփոխումների ընթացքն ու նշեց այն հիմնական ուղղությունները, ուր Հայաստանի հետ համագործակցությունը կարող է առաջընթաց արձանագրել:

Դեսպան Չարչօղլյանն իր հերթին ներկայացրեց երկկողմ հարաբերությունների ընթացքը` հայտնելով աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում դրական տեղաշարժեր արձանագրելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց «Էլ-Քուվեյթ» նահանգի նորանշանակ նահանգապետ Սաբեթ Ալ-Մահնայի հետ: Քննարկվեցին երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերի ստեղծման և ամրապնդման ոլորտում ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները: Նահանգապետը վերահաստատեց նախորդ նահանգապետի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման իր հանձնառությունն ու պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցության սերտացմանը:

Տպել էջը