Հայկական կամրջի անվանատախտակի բացման արարողություն Ամստերդամում

15 մայիսի, 2014

Մայիսի 15-ին Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցավ դեպի եկեղեցին բերող կամրջի անվանատախտակի բացման արարողությունը:

Ասենի «Արմենիա» միության նախագահ Նիկոլայ Ռոմաշչուկի ջանքերի շնորհիվ Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 293 կամուրջն Ամստերդամի քաղաքապետարանի որոշմամբ վերանվանվել է «Հայկական կամրջի»:

Հայկական պատմական ներկայությունը հոլանդական հողում հավաստող արարողությունը Տերունական աղոթքով բացեց Տեր Տարոն քահանա Թադևոսյանը, որից հետո Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոբ Կատեն բացեցին վերանվանված կամրջի անվանատախտակը:

ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով Ամստերդամի քաղաքապետարանին` հայ համայնքի ցանկությանն ընդառաջելու և կամուրջն անվանափոխելու համար, պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

Տպել էջը