Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

24 ապրիլի, 2014

Ապրիլի 24-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող հայկական պուրակում տեղադրված Խաչքարի առջև, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն` Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած հայորդիների հոգիների խաղաղության համար, որի ավարտին Հայոց Ցեղասպանությունը մերժող քաղաքականությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը և Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը:

Այնուհետև տեղի ունեցավ մոմավառություն, և ծաղիկներ զետեղվեցին Խաչքարի առջև:

Հոգեհանգստյան աղոթքից հետո, Լեհ-հայկական հիմնադրամի գրասենյակում, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Տպել էջը