Սոֆիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական կոմիտեի նիստը

12 ապրիլի, 2014

Ապրիլի 12-ին Սոֆիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարեց կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։

Նիստի օրակարգային հարցերից էր կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվեց միաձայն։

Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվեցին հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու և համահայկական հանգանակությանը միանալու մասին:

Տպել էջը