Նախարարի տեղակալ Հովակիմյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի բարձրաստիճան նախարարական համաժողովին

14 մարտի, 2014

Մարտի 13-14-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի բարձրաստիճան նախարարական համաժողովին:

Իր ելույթում փոխնախարար Հովակիմյանն անդրադարձավ Թմրանյութերի դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարությանը` ընդգծելով անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված գործնական և օրենսդրական բարեփոխումները` թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Նա վերահաստատեց ՀՀ հանձնառությունը` միջազգային հանրության հետ համատեղ շարունակելու պայքարը թմրանյութերի համաշխարհային խնդրի դեմ:

Համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ նախարարական հայտարարություն` Թմրանյութերի դեմ համաշխարհային պայքարի միջազգային համապարփակ համագործակցության ռազմավարության վերաբերյալ 2009թ. ընդունված Քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացման մասին:

Տպել էջը