Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնող միջոցառումներ Ճապոնիայում

13 մարտի, 2014

Մարտի 13-ին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախաձեռնությամբ նախորդ շաբաթ մեկնարկած կովկասյան երկրների զբոսաշրջության զարգացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող զեկույց է կարդացել ճապոնական մոտ երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար:

Դեսպանության աջակցությամբ գործակալության գրասենյակում բացվել է հայկական տաղավար, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, համտեսել հայկական ճաշատեսակներ և խմիչք: Ցուցադրվել է «Նոյի երկիր՝ Հայաստան» վավերագրական ֆիլմը:

Տպել էջը