Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը «Էրիքսոն» ընկերությունում

13 մարտի, 2014

 

Մարտի 13-ին տեղի ունեցավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի այցելությունը «Էրիքսոն» ընկերության կենտրոնակայան եւ նրա հանդիպումը ընկերության փոխնախագահ, կառավարության և արդյունա-բերության հետ հարաբերությունների գծով տնօրեն Ուլֆ Պերսոնի հետ։

Ընկերության ներկայացուցիչները դեսպանին ներկայացրեցին «Էրիքսոնի» գործունեությունը համաշխարհային տարբեր շուկաներում, հեռանկարային ծրագրերը, կազմակերպվեց ընկերության վերջին գիտական մշակումների ցուցադրություն։

Դեսպան Ապիտոնյանը եւ «Էրիքսոնի» փոխնախագահը հատուկ քննարկեցին Հայաստանում ընկերության ծրագրերը, ինչպես նաև գործունեության ընդլայնման հեռանկարները։

Մասնավորապես, «Էրիքսոնի» ներկայացուցիչը նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտին զուգահեռ, իր ընկերության համար Հայաստանում հեռանկարային է նաև մասնակցությունը հեռուստատեսության թվայնացման և էլեկտրոնային առողջապահության ներդրման ծրագրերին։

 

Տպել էջը