Դեսպան Սահակյանի դասախոսությունը

12 մարտի, 2014

Մարտի 11-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը Ղազախստանի ազգային գրադարանում (Աստանա) հանդես եկավ դասախոսութամբ Ղազախստանի երիտասարդութան գործարար խորհրդի ներկայացուցիչների առջև՝ «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները» թեմայով:

Դեսպանն անդրադարձավ ԼՂ հակամարտությանը և դրա կարգավորման ընթացքին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության համակարգերում Հայաստանի մասնակցությանը, հայ-խազախական հարաբերություններին:

Տպել էջը