Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԹ թագուհուն
05 մարտի, 2014Մարտի 5-ին Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Եղիսաբեթ II թագուհուն։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։
Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց ունեցավ Նորին Մեծության հետ։