Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի Ազգային խորհրդի երկրորդ նախագահի հետ
26 փետրվարի, 2014Փետրվարի 26-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի նորընտիր խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի երկրորդ նախագահ, Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Կառլհայնց Կոպֆի հետ:
Շնորհավորելով զրուցակցին խորհրդարանական ընտրություններում իր ներկայացրած կուսակցության արձանագրած հաջողությունների, կառավարող կոալիցիա ձևավորելու և պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Ավստրիայի Ազգային խորհրդի երկրորդ նախագահը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման կարևորությունը՝ կողմերը քննարկեցին խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորմանը և գործունեությանն առնչվող հարցեր: