Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի ներգաղթի և քաղաքացիության հարցերի նախարարի հետ

05 փետրվարի, 2014

Փետրվարի 5-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ներգաղթի և քաղաքացիության հարցերի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու երկրների միջև առկա վիզային ռեժիմին և պայմանավորվեցին ուսումնասիրել դրա դյուրացման հնարավորությունը:

Դեսպան Եգանյանը և նախարար Ալեքսանդրը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և շեշտեցին փոխայցելությունների կարևորությունը` որպես դրանց զարգացման խթան:

Տպել էջը