Բանակի օրվան նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

28 հունվարի, 2014

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպեց հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի գերեզմանին պսակների զետեղման արարողությունից հետո ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Հայոց բանակի 22-րդ ամյակի առթիվ ՀՀ բանակի 10 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրերով:

Տպել էջը