Դեսպան Քոչարյանը մասնակցեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմի համար ընդունելությանը

23 հունվարի, 2014

Բեյրութում Բաաբդայի նախագահական պալատում տեղի ունեցավ Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի ավանդական հանդիպումը Լիբանանում հավատարմագրված դեսպանների հետ:

Հանդիպմանը մասնակցող Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նախագահ Միշել Սլեյմանին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն Ամանորյա տոների կապակցությամբ:

Տպել էջը