Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

20 հունվարի, 2014

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ատեֆ Հելմիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել համագործակցության խոստումնալից ուղղություններն ի հայտ բերելու նպատակով համատեղ ուսումնասիրություններ կատարելու շուրջ։

Դեսպան Մելքոնյանը նախարարին տեղեկություններ փոխանցեց ոլորտում Հայաստանի ներուժի և վերջին տարիներին արձանագրած առաջընթացի մասին:

Տպել էջը