Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Կահիրեի նահանգապետի հետ

18 դեկտեմբերի, 2013

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Կահիրեի նորանշանակ նահանգապետ Գալալ Մուստաֆա Սաիդի հետ:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ: Այդ առումով ընդգծվեց տարբեր ոլորտներում Երեւանի եւ Կահիրեի միջեւ անմիջական շփումների կարեւորությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի եւ, մասնավորապես, Կահիրեի մշակութային եւ հասարակական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած ներդրմանը:

Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկություններ փոխանցեց նաեւ Հայաստանի տնտեսական ներուժի եւ ներդրումային հնարավորությունների մասին:

Տպել էջը