Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ
17 դեկտեմբերի, 2013Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացան Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով: