Հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղի բացումը
06 դեկտեմբերի, 2013Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում մեծ հանդիսավորությամբ բաց¬վեց «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:
Լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը` Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադ¬րու¬թյան և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:
Ողջունելով մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշեց, որ «Անուշակի» փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:
Հայաս¬տանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:
Մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության «Անուշակ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2012թ. մարտին Երևանում: