Դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահին

02 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 2-ին Բոսնիա եւ Հերցեգովինայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը` Աթենք) իր հավատարմագիրը հանձնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահ Ժելկո Կոմշիչին:

Ժելկո Կոմշիչի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների նախանշման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման կարեւորությունը: Առաջնահերթ համարվեց բարձր մակարդակի երկկողմ շփումների ակտիվացումը, ինչպես նաեւ ապակենտրոնացված համագործակցության եւ միջխորհրդարանական կապերի խթանումը:

ՀՀ դեսպանը Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները, ինչին ի պատասխան Ժելկո Կոմշիչը խնդրեց իր բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի իր գործընկերոջը եւ հայ ժողովրդին:

Տպել էջը