Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը Կատարի Պետության էմիրի հետ
25 նոյեմբերի, 2013Նոյեմբերի 25-ին Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Դոհայում իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Կատարի ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ Կատարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Կատարի էմիրը մաղթեց նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում:
Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: