ԱԳ փոխնախարարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

22 նոյեմբերի, 2013

 նտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ երկրի տնտեսական զարգացմանը:

Տպել էջը