ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

22 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների առջեւ հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները:

Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարեւան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
 

Տպել էջը