Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

11 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անիբալ Կաբրալին (նստավայրը` ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց վերջինիս եւ հույս հայտնեց, որ իր առաքելության ընթացքում վերջինս կնպաստի երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը: Քննարկվեցին նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցությանն ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Տպել էջը